Պենտագոնում շարունակում են ուսումնասիրել ՉԹՕ-ն գաղտնի ծրագրի շրջանակում՝ փորձելով հաստատել անոմալիաների պատճառը, որոնք մթնոլորտում ֆիքսում են զինվորականները, հաղորդում է The New York Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ AATIP (Advanced Aerospace Threat Identification Program) կառավարության ծրագրում հրավիրված փորձագետների մի մասը համոզված է, որ չբացահայտված օբյեկտներն ունեն այլմոլորակային ծագում։

Ծրագրի նախկին տնօրեն Լուիս էլիզոնդոն հայտարարել է, որ զինվորականներին հաջողվել է գտնել տարօրինակ օբյեկտների բեկորները եւ ուսումնասիրել դրանք։ Գիտնականները չեն կարողացել պարզել գտածոների մի մասի նյութը, որոնցից պարտաստված են եղել օբյեկտները, ինչը մատնանշում է դրանց այլմոլորակային բնույթի մասին։

Այդուհանդերձ, գտածոներից ոչ մեկը զինվորականները չեն ներկայացրել անկախ փորձաքննության համար, իսկ գիտնականների մեծամասնությունը համոզված է օբյեկտների երկրային ծագման մեջ, նշում է պարբերականը։