Վրաստանում վաղվանից դիմակ կրելը պարտադիր կդառնա ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում: Փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին միջգերատեսչական համակարգող խորհրդի այս որոշման մասին հայտնել է այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է Newsgeorgia-ն:
Փակ տարածքում կամ դրսում դիմակ չկրելու համար տուգանքը 20 լարի է (մոտ 7 դոլար):
Ցկիտիշվիլին նաեւ հայտնել է, որ ռեստորանները, սրճարանները եւ ժամանցի հաստատությունները կաշխատեն մինչեւ երեկոյան 22-ը, ընդ որում` ոչ միայն Թբիլիսիում, Մցխեթայում, Քութաիսիում եւ Բաթումիում, ինչպես մինչ այս էր, այլ` ամբողջ երկրում:
Ցկիտիշվիլին պարզաբանել է, որ դիմակները քաղաքացիներին վարակից պաշտպանելու պարզ եւ արդյունավետ միջոց են:




























