Եւս 482 փախստականներ ժամանել են Ստեփանակերտ, ընդհանուր առմամբ վերադարձել է ավելի քան 1200 բնակիչ, ովքեր նախկինում լքել էին իրենց տները, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«2020 թվականի նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 482 փախստական: 19 ավտոբուսներից բաղկացած շարասյունը հետեւել է Երեւան-Ստեփանակերտ երթուղուն՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության պարեկային ծառայության ուղեկցությամբ, եւ հասել Ստեփանակերտի գլխավոր հրապարակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ փախստականների վերադարձի եւ նրանց տներ վերադառնալու համար շփման գծի վրայով շարժման անվտանգության ապահովումը կազմակերպվել է Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ղեկավարության եւ վերահսկողության ներքո: Նոյեմբերի 14-ից մինչ օրս ավելի քան 1200 բնակիչներ, ովքեր նախկինում լքել էին իրենց տները, վերադարձել են Ստեփանակերտ:

«Խաղաղ բնակիչներին Ստեփանակերտում իրենց տներ վերադառնալու համար շփման գծով ավտոբուսների տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս զինծառայողները»,- հավելվում է հաղորդագրության մեջ: