Աշխարհում COVID-19-ի համավարակի ֆոնին Հոնկոնգը պահպանել է կյանքի համար ամենաթանկ խոշոր քաղաքների վարկանիշի առաջատարի կարգավիճակը: Այս մասին են վկայում  Worldwide Cost of Living 2020-ի զեկույցի տվյալները, որոնք նախապատրաստել են Economist Intelligence Unit-ի (EIU) վերլուծաբանների կողմից, փոխանցում է ՌԲԿ-ն:

Վարկանիշը հաշվարկելիս EIU-ի փորձագետները հաշվի են առնում 138 տարբեր ապրանքների եւ ծառայությունների գները` սննդից եւ հագուստից մինչեւ մասնավոր դպրոցներում երեխաների ուսման եւ բնակարան վարձելու ծախսերը: Որպես էտալոն վերցվում է Նյու Յորքը. կյանքի արժեքն այս քաղաքում 100 միավոր է, մնացած քաղաքներին ավելի քիչ կամ շատ միավորներ են տրվում` կախված նրանից` կյանքն ավելի թանկ է այնտեղ, թե էժան:

2020 թվկանին Նյու Յորքը EIU-ի վարկանիշում նահանջել է երեք կետով եւ 7-րդ տեղը կիսել է Ժնեւի (այս քաղաքը երեք հորիզոնականով բարձր է վարկանիշի մարտ ամսվա տարբերակից) եւ Օսակայի հետ:

Հոնկոնգը շարունակում է մնալ վարկանիշի առաջատարը, որտեղ կյանքի արժեքը 103 կետ է գնահատվում: Սակայն այս տարի այն կիսել է առաջին տեղը անցյալ տարվա համեմատ առաջ անցած Ցյուրիխի եւ Փարիզի հետ:

Լավագույն տասնյակում են նաեւ.

Սինգապուր` չորրորդ տեղը (մարտին կիսում էր առաջին տեղը),

Թել Ավիվ` հինգերորդ կամ վեցերորդ տեղը (յոթերորդն էր),

Կոպենհագեն` իններորդ-տասներորդ տեղը (առաջին տասնյակում չի եղել),

Լոս Անջելես` իններորդ-տասներորդ տեղերը (ութերորդն էր):