Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որդին՝ Նիկոլոզ Ղարիբաշվիլին, սովորելու է Միացյալ Նահանգների ամենահին եւ ամենահեղինակավոր ուսումնական կրթական հաստատություններից մեկում՝ Փենսիլվանիայի համալսարանում, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ հղում տալով երիտասարդի մոր՝ Նունուկա Թամազաշվիլիի ֆեյսբության գրառմանը:

17 ամյա Նիկիոլոզն ընդունվել է Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի դպրոց, որը աշխարհի լավագույններից մեկն է ֆինանսական կրթության ոլորտում:

Հայտնի չէ, թե վարչապետի որդին ինչ կրթական ծրագրում է ընդգրկված: Դպրոցում այս պահին սովորում է 4700 աշակերտ:

Ոչ միայն Ուորթոնի դպրոցի MBA-ը, այլ նաեւ Ուորթոնի դպրոցի ֆինանսների բակալավրի աստիճանը տոմս է դեպի առաջատար ներդրումային բանկեր եւ ֆինանսական կորպորացիաներ աշխարհի ցանկացած կետում:

Այստեղ են սովորել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, General Electric գործադիր տնօրեն Ռեջ Ջոնսը, հնդիկ միլիարդատեր Անիլ Ամբանին, կինոպրոդյուսեր, Forest Gump ֆիլմի համար «Օսկար»-ի արժանացած Վենդի Ֆայներմանը, Mail.ru-ի համասեփականատեր Յուրի Միլները, American Airlines-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Քրանդելը, DHL-ի գործադիր տնօրենը Դոնի Դոյչը եւ գործարար ոլորտի ու ֆինանսների աշխարհի շատ ու շատ այլ հայտնի դեմքեր: Այստեղ է սովորել նաեւ ներդրող Ուորեն Բաֆեթը, սակայն չի ավարտել կրթությունը:

MBA-ի համար ուսման արժեքը տարեկան 84 հազար դոլար է, իսկ բնակարանային ծախսերի հետ այն գերազանցում է 100 հազարը: Այնուամենայնիվ, կան երիտասարդական եւ դրամաշնորհային ծրագրեր, այդ թվում՝ օտարերկրյա ուսանողների համար, որոնք կարող են զգալիորեն նվազեցնել կրթության ծախսերը։