«Ֆիրդաուս» կանանց առաջին սիմֆոնիկ նվագախումբը ստեղծվել է Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) եւ առաջին անգամ առցանց համերգով հանդես կգա ուղիղ եթերում, հայտնում է The National-ը։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավարը հնդիկ կոմպոզիտոր Ալլա Ռախա Ռահմանն է, որը «Օսկար» է ստացել «Միլիոնատերը հետնախորշից» ֆիլմի լավագույն օրիգինալ երաժշտության համար։ «Մենք ուզում ենք ոգեշնչել, բերել սեր, համերաշխություն, հավասարություն եւ ուրախություն յուրաքանչյուր տանը, յուրաքանչյուր մարդու, բոլորին, ովքեր դիտում են մեզ, հատկապես երիտասարդ սերնդին»,- ասում է նվագախմբի դիրիժոր Մոնիկա Վուդմանը:

Նվագախմբի կազմում ընդգրկված են 50 կանայք՝ աշխարհի ավելի քան 20 երկրներից։ «Ֆիրդաուս» նվագախմբի առցանց համերգը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին, երաժիշտները կկատարեն արեւելյան, իսպանական, ֆիլիպինյան եւ այլ ստեղծագործություններ։