38-ամյա Ջուլիանա Նեհմեն Qatar Airways ավիաընկերությանը մեղադրել է իր չափերի պատճառով խտրական վերաբերմունքի համար: Նրա խոսքով՝ նոյեմբերի 22-ին իրեն թույլ չեն տվել Բեյրութից Դոհա չվերթի ինքնաթիռը նստել՝ քաշի պատճառով։
Եթադրյալ միջադեպի մասի տեսանյութը այն ժամանակվանից ի վեր արագորեն տարածվել է համացանցում: Մոդելը հանգստի նպատակով ընտանիքի հետ ժամանել է Բեյրութ Air France ավիաընկերության չվերթով՝ առանց խնդրի:
Դոհայով Բրազիլիա մեկնելու համար Qatar Airways ավիաընկերության աշխատակիցը մոդելին ասել է, որ ինքնաթիռ բարձրանալու համար պետք է առաջին կարգի ավելի թանկ տոմս գնի՝ առանց նախկինում վճարված 1000 դոլարը վճարելու առաջարկի: Փոխարենը նրան առաջարկել են 3000 դոլար վճարել՝ բիզնես դասի տոմս ձեռք բերելու համար:
«Նրանք ինձ զրկում են ճանապարհորդելու իրավունքից… Ես հուսահատ եմ, օգնեք ինձ, նրանք չեն ուզում, որ ես ինքնաթիռ բարձրանամ, քանի որ ես գեր եմ», - ասել է մոդելը:
Արդյունքում կինը մոր հետ մնացել է Լիբանանում, իսկ քույրն ու զարմիկը վերադարձել են տուն։
Սան Պաուլոյի դատարանը պարտավորեցրել է Qatar Airways-ին վճարել Ջուլիանայի հոգեթերապիայի համար, որպեսզի նա կարողանա հաշտվել միջադեպի պատճառով առաջացած խնդիրների հետ:



























