Չինական Changan ավտոարտադրողը հրապարակել է Lamore նոր սեդանի պաշտոնական պատկերները, որոնցում երևում է, որ ավտոմեքենայի դիզայնը ապրանքանիշի նոր ֆիրմային ոճով է արված, հայտնում է Autohome-ը։

Ավտոմեքենան հագեցած է էլեկտրոնային համակարգերի լայն տեսականիով, ներառյալ վարորդի եւ ուղեւորների, այդ թվում՝ երեխաների վիճակի մոնիթորինգի տեխնոլոգիան: Changan Lamore-ի առջեւի վահանակի վրա կա երկու էկրան, մեդիա համակարգի հիմնական «պլանշետը» ուղղահայաց է:

Մեքենան ունի 170 ձիաուժ հզորությամբ 1,5 լիտրանոց տուրբո շարժիչ, որը աշխատում է 7 աստիճանի ռոբոտացված տրանսմիսիայի հետ՝ երկակի շղթայակցմամբ։ Չափերով նոր Changan-ը համեմատելի է Chery Arrizo 8 սեդանի հետ եւ ավելի խոշոր է, քան եվրոպական Skoda Octavia-ն: Նոր Changan Lamore-ն ունի 4770 մմ երկարություն, 1840 մմ լայնություն եւ 1440 մմ բարձրություն: