Unisinos-ի (Բրազիլիա) գիտնականները պարզել են, որ բուսակերները երկու անգամ ավելի հաճախ են դեպրեսիվ վիճակներում հայտնվում, քան այն մարդիկ, ովքեր միս են ուտում: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Affective Disorders ամսագրում:
Նոր հետազոտության ընթացքում մասնագետները հարցազրույցներ են վարել 35-ից 74 տարեկան 14 216 բրազիլացիների հետ: Նրանք պարզել են, որ այն մարդիկ, ովքեր միս չեն ուտում, երկու անգամ ավելի հաճախ են դեպրեսիվ վիճակներում հայտնվում՝ ի տարբերություն միս ուտողների:
Նոր հետազոտության հեղինակները նշել են, որ արդյունքները ցույց են տալիս փոխկապակցվածություն, բայց ոչ պատճառահետեւանքային կապ։ Բուսակերների դեպրեսիայի հակումը հաստատելու կամ հերքելու համար անհրաժեշտ են երկարաժամկետ եւ լայնածավալ հետազոտություններ։
Այնուամենայնիվ, նոր հետազոտությունը համահունչ է նախորդ բազմաթիվ հետազոտություններին, որոնց շրջանակում ուսումնասիրվել է բուսակերների սննդակարգի եւ դեպրեսիայի միջեւ կապը: Առավել մանրամասն ուսումնասիրությունն իրականացվել է Ֆրանսիայում 2018 թվականին: Այն գնահատել է ոչ միայն բուսակերների, վեգանների կամ միս ուտողների կարգավիճակը, այլեւ այն, թե հետազոտության մասնակիցներն ինչ մթերքներ են օգտագործել: Օրինակ, բուսակերները, ովքեր հատիկեղեն չեն ուտում (օրինակ՝ լոբի, ոլոռ կամ ոսպ), ավելի հավանական է, որ հոգեկան խանգարումների դրսեւորումներ ունենան, ինչպիսին է դեպրեսիան: Սա կարող է ցույց տալ, որ դեպրեսիան պայմանավորված է բուսակերների սննդակարգով, այլ դրա անառողջ տատանումներով:



























