30-ամյա ճապոնուհին ավելի քան 100 հազար դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա, գրում է Oddity Central-ը`նշելով, որ դրանց շնորհիվ կինը անճանաչելիորեն փոխվել է ու հպարտանում է դրանով։
Կինը, ով համացանցում հայտնի է Թոդորոկի կեղծանվամբ, առաջին վիրահատությունը կատարել է 18 տարեկանում։ Ճապոնուհու խոսքով՝ ինքը որոշել է նման քայլի գնալ, քանի որ դպրոցում հասակակիցներն իրեն ծաղրել են են ու ծիծաղել իր վրա արտաքինի պատճառով։ Գործողությունից հետո նա իրեն վստահ է զգացել և «սիրահարվել է ինքն իրեն»:
Այդ ժամանակվանից ի վեր Թոդորոկին տասնյակ վիրահատությունների միջով է անցել՝ դրանց վրա ընդհանուր առմամբ ծախսելով մոտ 100 հազար դոլար, բացի այդ, կինը բլոգ է վարում՝ տարածելով պլաստիկ վիրաբուժությունը Ճապոնիայում։ Նա վստահ է, որ այն շուտով սովորական կդառնա իր երկրում, ինչպես, օրինակ, Հարավային Կորեայում։
«Ինձ համար պլաստիկ վիրաբուժությունը «դեղ» էր ինքս ինձ ընդունելու համար, ես բնական դառնալու վստահություն ձեռք բերեցի»,- ասում է Թոդորոկին։



























