Լոնդոնում մի կին ավտոմեքենայի պատուհանից ծխախոտի մնացորդ է նետել եւ տուգանվել 1500 ֆունտով, հայտնում է բրիտանական Metro թերթը։
Մորին Բատիսան իր մեքենայի պատուհանից չմարած ծխախոտ է նետել ճանապարհի վրա։ Ոստիկանները նկատել են, որ ինչ-որ մեկը վարորդի դռնից ծխախոտի մնացորդ է նետել, սակայն կինը հրաժարվել է ընդունել մեղքը։
Արդյունքում դատարանը որոշում է կայացրել կնոջը տուգանել 1500 ֆունտ ստեռլինգով:
«Փաստն այն է, որ մարդն աղբ է թափում։ Կապ չունի՝ դա ծխախոտի մնացուկ է, թե պայուսակ։ Սա հանցագործություն է, եւ մենք չենք հանդուրժի, որ մարդիկ մեր տարածքին վերաբերվեն որպես աղբանոց», - մեջբերել է խորհրդական Սայեդ Գանին:



























