Տյուբինգենի համալսարանի գիտնականները ապացույցներ են գտել, որ հին մարդիկ նպատակաուղղված որսացել են քարանձավային արջերին՝ նրանց մորթին ստանալու համար: Այս հարցը վաղուց վեճի առարկա է դարձել գիտական ​​միջավայրում․ քարանձավային արջերը չափազանց վտանգավոր գիշատիչներ են որսի սովորական օբյեկտ լինելու համար։

Գերմանիայի Շենինգեն քաղաքի մոտակայքում գտնվող քարանձավներում եւ քարհանքերում հայտնաբերվել են ամենահին գործիքներից, որոնց տարիքը 300-317 հազար տարի է։

Այստեղ հայտնաբերվել են նաեւ կենդանիների բազմաթիվ ոսկորներ, այդ թվում՝ արջի։ Ուսումնասիրելով դրանք՝ գիտնականները արջի թաթի մատների ոսկորների վրա քարե դանակի կտրվածքների փոքր եւ բավականին հստակ հետքեր են հայտնաբերել։ Սպանված արջից միս ստանալու դեպքում ոսկորների վրա մնում են բնորոշ հետքեր, բայց այս դեպքում դրանք վկայում են մորթին զգուշորեն հանելու մասին, քանի որ արջի թաթերի վրա միսը քիչ է։ Բացի այդ, պարզվել է, որ ոսկորները պատկանել են մեծ հասուն արջի՝ սա չափազանց վտանգավոր թիրախ է, բայց նրա մորթին էլ  շատ տաք ու մեծ է:

Գիտնականները պարզել են, որ հնագույն մարդկանց բնակավայրերում կենդանիների ոսկորների առկայությունը վկայում է նրանց որսալու փաստի մասին: Պարզվում է, որ ամենահին մարդիկ միտումնավոր ռիսկի են դիմել եւ որսացել իրենց ժամանակի ամենավտանգավոր գիշատիչներին՝ ձմեռվա ցրտից պաշտպանվելու համար հագուստ պատրաստելու նպատակով։