Լեռնային Ղարաբաղի վերահսկիչ պատալատը 2009 թվականի ընթացքում պետական օբյեկտներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, փակ բաժնետիրական ընկերություններում անցկացրած ստուգումների արդյունքում հայտնաբերել է ֆինանսական մի շարք խախտումներ, որոնց արդյունքում պետբյուջե կվերադարձվի 20մլն 715 հազար 600 դրամի չափով գումար։
Վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանի խոսքով, հունվարի 1-ի դրությամբ պետբյուջե է վերադարձվել 13 միլլիոն դոլար։
ԼՂՀ Վերահսկիչ պալատի ղեկավարը նաեւ նշեց, որ ստուգումները նպաստում են ստուգվող օբյեկտներում տիրող իրավիճակի լավացմանը, աշխատանքային կարգապահության բարձրացմանը։ Ընդ որում, նա հավելեց, որ 2009 թվականին ակնհայտ չարաշահումներ չեն հայտնաբերվել, եւ եթե 2008 թվականին ստուգումների արդյունքում կազմվել է 8 արձանագրություն, ապա 2009 թվականի ընթացքում արձանագրություններ ընդհանրապես չեն կազմվել։



























