Հապալասի հյութն իր օգտակար հատկություններով գերազանցում է բոլոր մնացած հյութերին: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները:

Հակաօքսիդանտների քանակով հապալասի հյութը գերազանցում է անգամ այնպիսի հյութերի, ինչպիսիք են նռան եւ խաղողի հյութերը: Այդ յուրահատուկ հյութն ունակ է լրջորեն բարձրացնել մարդու իմունիտետը:

Մասնագետները պնդում են նաեւ, որ այդ հյութի ընդամենը մեկ բաժինը օրգանիզմն ապահովում է տարբեր վիտամինների միջին օրական քանակը, որոնք գտնվում են թարմ մրգերում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Բացի հապալասի հյութից, շատ օգտակար են նաեւ նռան եւ լոռամրգի հյութերը: