Կարմիր ձկան մեջ մեթիլ սնդիկի բարձր մակարդակ կա, որը վտանգավոր թույն է: Սուշին գուրմաններին գրավում է ոչ միայն յուրահատուկ համով, այլեւ «Օմեգա-3» ճարպաթթուների մեծ քանակով, որը, հայտնի է, որ օգնում է ուղեղի աշխատանքին, նաեւ օրգանիզմն ազատում է խոլեստերինից: Սակայն գիտնականները ահազանգ են հնչեցնում:
Մեթիլ սնդիկը կարմիր ձկան օրգանիզմում գտնվողն նյութ է, որը կարող է օրգանիզմում լուրջ սրտանոթային խնդիրներ առաջացնել եւ անգամ Մինամատի հիվանդություն, որի ախտանիշներն են լսողության եւ տեսողության խախտումներ, գիտակցության հետ կապված խնդիրներ, կաթված, անժամանակ մահ:
Հենց այդ պատճառով գիտնականները խորհուրդ չեն տալիս շատ հաճախ սուշի օգտագործել:




























