Ուժեղ քամին տապալել է ամանորյա տոնածառը, որը տեղադրված էր ԱՊՀ անդամ-պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի շտաբի առաջ գտնվող հրապարակում:

Ինչպես հաղորդում է ԱՊՀ ՄԽՎ մամուլի ծառայությունը, նախորդ տարի ամրացրած տոնածառը չի դիմացել ուժեղ քամուն: Մոտ ժամը երեքին մոնտաժ անողների բրիգադը հատուկ տեխնիկայի միջոցով տոնածառը իր տեղն է դրել եւ այն լրացուցիչ միջոցներով կերպով ամրացրել են: