Suzuki ընկերությունը  Baleno կոմպակտ հեչբեքի նոր լուսանկարներ է տարածել: Նմուշի հանրային դեբյուտը տեղի կունենա սեպտեմբերին Ֆրանկֆուրտի մոտորշոուի ընթացքում: 

Հինգդռնանի մեքենան իրենից ներկայացնում  է ժնեւյան IK-2 հղացքային մեքենայի սերիական տարբերակ: Suzuki Baleno-ն կկառուցեն նոր հիմքի վրա, որը հնարավորություն կտա նախորդի համեմատ զգալիորեն նվազեցնել հեչբեքի զանգվածը: 

Baleno-ի հսկայական չափերը մոտ կլինեն նախատիպին: Երկարությունը կկազմի մոտ 4023 միլիմետր, լայնությունը՝ 1920, իսկ բարձրությունը՝ 1450 միլիմետր, անիվների հիմքի չափը կհասնի 2520 միլիմետրի, փոխանցում է Motor-ը:

Հեչբեքը շարժման մեջ կմտցվի բենզինով աշխատող լիտրային Boosterjet տուրբոշարժիչով՝ վառելիքի ուղղակի ներարկմամբ:  Նրա հզորությունը  դեռեւս չի հայտարարվել, բայց ընկերությունում պնդում են, որ մոդելը  «պատկառելի» դինամիկ բնութագրեր կունենա: Նմուշը զինված կլինի  «սթարտ-ստոպ» համակարգով: 

Suzuki Baleno հեչբեքը, որը «Սվիֆտի» «ավելի ռացիոնալ» այլընտրանք է համարվում, եվրոպացի վաճառողների մոտ կհայտնվի   2016-ի գարնանը:

Հետո ճապոնացի ավտոարտադրողի՝ տարեկան երկու նոր նմուշ թողարկելու պլանին համապատասխան, ապրանքանիշի նմուշների շարքը կընդլայնվի  А եւ В կլասի սեդանների, ինչպես նաեւ երկու ամենագնացի հաշվին: