Վարորդները չեն օգտագործում մեքենաների ժամանակակից արտադրողների առաջարկած շատ գործառույթներ: Նման տվյալներ են ստացվել ամերիկյան վերլուծական գործակալության հարցման արդյունքում:

Հարցմանը մասնակցել են 4,2 վարորդներ, որոնք մեքենա գնել են երեք ամիս առաջ, հաղորդում է Motor-ը:

Հետազոտության հեղինակների փոխանցմամբ, գործառույթների մեծ մասի չպահանջված լինելու պատճառն այն է, որ դիլլերները չեն պատմում մեքենաների առանձնահատկությունների մասին, չեն բացատրում, թե ինչպես օգտվել: Բացի այդ, շատերն ասել են, թե ի սկզբանե իրենց պետք չի եղել գործառույթների մի մասը:

Մեքենաների գործառույթների ամենաչպահանջված հնգյակը ունի հետեւյալ տեսքը՝ ներկայառուցված բջջային հավելվածներ (օգտագործում են վարորդների 32 տոկոսը), պրոյեկցիոն դիսփլեյը (33%), ավտոմատ կայանման համակարգերը (35%),համանցանցի անլար մատչման կետերը (38%), կոնսյերժ-ծառայությունը (43%):

Պահանջված են ամենատարբեր էլեկտրոնային օգնականները, անվտանգության համակարգերն ու վառելիքի տնտեսման ցուցիչները: Հնգյակում են «մեռյալ» գոտիների հետեւելու համակարգերը

(87%), վառելիքի տնտեսման ցուցիչները (87%), նստատեղի էլեկտրակարգավորումը գոտու հատվածում (86%), բջջային հեռախոս միացնելու հնարավորությունը, (84%), կայանելու ասիստենտը (82%):