Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրողը, որը պատկանում է Daimler -ին, հունվար-օգոստոս ամիսներին վաճառել է 1.19 մլն ավտոմեքենա, ինչը 10.9 հազար մեքենայով ավելի շատ է, քան նրա մրցակից Audi-ի եւ Volkswagen-ի ստորաբաժանումների վաճառքի ցուցանիշները, հայտնում է Bloomberg գործակալությունը:

Այսպիսով, Mercedes-ը դուրս է եկել երրորդ հորիզոնական ՝ ավտոշուկայի «լյուքս» սեգմենտում վաճառքի ցուցանիշներով ՝ զիջելով միայն BMW -ին, որի վաճառքը կազմել է 1.21 մլն մեքենա: Տարեկան վաճառքի ծավալով Mercedes -ը վերջին անգամ գերազանցել է Audi -ին 2010 թ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Փորձագետների խոսքով ՝ Mercedes-ի հաջողության գրավականն են դարձել  С-կլասի սեդանի ու ամենագնացների հաջողությունները, ինչպես նաեւ բարձր ցուցանիշները չինական շուկայում:  տարվա սկզբից ՉԺՀ-ում Mercedes-ի վաճառքը տարեկան արտահայտությամբ աճել է, իսկ Audi-ն եւ BMW-ն կրճատել են այդ երկրում վաճառած ավտոմեքենաների թիվը: