AutoBild գերմանական ամսագիրը հրապարակել է Audi e-tron quattro քրոսովերի առաջին լուսանկարները։ Համաշխարհային ցուցահանդեսը կկայանա եկող շաբաթ Ֆրանկֆուրտի ավտոշոուի ժամանակ։
Կոնցեպտը կառուցված է երկրորդ սերնդի MLB մոդուլային պլատֆորմի վրա։ MLB-ն արդեն գործածվում է նոր Audi Q7-ի համար։
Նախատիպի ուժային բնութագրերի մասին հայտնի է միայն այն, որ մեքենան կարող է առանց լիցքավորման անցնել 500 կմ։ Ընդ որում մարտկոցները տեղադրված են քրոսովերի առանցքների միջեւ, հայտնում է Motor-ը։






























