Սուզդալում սկսել են փողի հոտով օծանելիք թողարկել: Այս գաղափարի հեղինակներից մեկը՝ Միխայիլ Սամոյլովը, նշել է. «Սուզդալը մեծ փողերի քաղաք է: Ով եղել է այստեղ, գիտի, որ հանգիստը թանկ հաճույք է»,-ասել է նա: Հին Սուզդալի հոտերով օծանելիքներից կարող են օգտվել թե տղամարդիկ, թե կանայք: Արդեն Ռուսաստանի շատ զբոսաշրջային քաղաքներ ձեռք են բերել ֆիրմային բուրմունքներ:

Հիշեցնենք, որ ռուս պարֆյումերները «Սանկտ Պետերբուրգ» անունով բուրմունքների շարք են ստեղծել, որն արտացոլում է քաղաքի տարբեր անկյունների ոգին: