ԱՄՆ Հարավային Կարոլինայի նահանգի բնակիչը մեկ օրում 2 անգամ շահել է Palmetto Cash 5 վիճակախաղով։ Նա 100 հազար դոլար շահել է մի տոմսով, 200 հազար դոլար՝ երկրորդով, հայտնում է UPI–ն։

Տղամարդն արդեն ավելի քան 10 տարի կանոնավոր վիճակախաղի տոմսեր է գնում։ Նա Հարավային Կարոլինայի նահանգի տարբեր խանութներից Palmetto Cash 5–ի երկու տոմս էր գնել։

Մի քանի օր անց տղամարդն իմացել էր, որ գուշակել է տոմսերի բոլոր 5 համարները։ Վիճակախաղի կանոնների համաձայն՝ դրա համար 100 հազար դոլար է հասնում։ Իսկ բուն տոմսով նա 200 հազար դոլար է շահել։ Շահումի ընդհանուր գումարը կազմել է 300 հազար դոլար։

Ամերիկացին հայտնել է, որ գումարը նրան թույլ կտա մարել հիփոթեքի պարտքերը, սակայն ինքը չի պատրաստվում հրաժարվել իր հոբբիից։