Չինաստանի Գույչժոու նահանգի բնակիչը սկսել է ապրել սեքս–տիկնիկների ընտանիքի հետ, գրում է Daily Mail–ը։
2004–ին Լի Չենը բաժանվել էր կնոջից եւ պարտավորություն ստանձնել դաստիարակել որդուն։ Առաջին խաղալիքը նա գնել էր բաժանումից 10 տարի անց, որպեսզի հաղթահարի միայնությունը։
3 տարվա ընթացքում նա տիկների հագուստի եւ աքսեսուարների համար 11.6 հազար ֆունտ ստեռլինգ էր ծախսել։ Տղամարդը խաղալիքները չի օգտագործում սեքսի համար, այլ ուղղակի խնամում է նրանց։ Նա նաեւ նրանց համար տոներ է կազմակերպում եւ երաժշտական հոլովակներ նկարահանում։
Daily Mail–ը նշում է, որ տիկնիկներից մեկը նա նվիրել է իր 18-ամյա որդուն։ Դրանց նա կամ գնում էր անձամբ կամ էլ նվեր ստանում ընկերներից, որոնք ամուսնանում էին եւ հրաժարվում սիլիկոնե ընկերուհիներից։




























