Բրիտանական Դարեմի համալսրանի գիտնականները օրանգուտանգի «պաչպչոցների» ձայների մեջ առանձնացրել են բաղաձայն հնչյուններ եւ ենթադրություններ արել այն մասին, թե ինչպես է առաջացել խոսքը, գրում է Nature Human Behaviour ամսագիրը։ 

Գիտնականները վերլուծել են 5 հազար հնչյուն, որը օրանգուտանը հանում է՝ կարծես համբյուրի համար շուրթերը հավաքելով։ Պարզվել է, որ դրանց մեջ հանգիստ կարելի է տարբերել բաղաձայն հնչյուններ։ Հնչյունների ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այդ «պաչպչոցների» համար կապիկները չեն գործարկում շնչափողը, այլ գործի են դնում միայն շուրթերը։

Հնարավոր է, հենց այդպես է ձեւավորվել խոսքը նախամարդու մոտ։ Կապիկների շփումները ուսումնասիրելով, գիտնականները պարզել են, որ կապիկները միեւնույն հաղորդագրությունը փոխանցում են տարբեր հնչյունային համակցություններով։ Գիտնականները համարում են, որ խոսքի ձեւավորումը սկսել է ոչ թե որոշակի  բառեր ստեղծելու փորձերից, այլ նման ավելցուկային դրսեւորումներից։