Նոր Զելանդիայի գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որի արդյունքներով հաջողվել է պարզել, թե կարիերայի հարցում ինչու են կանայք հետ մնում տղամարդկանցից։ Մասնագետների խոսքով սեռական նշանով արհեստական խտրականությունը չէ դրա պատճառը, հայտնում է Planet-today–ը։
Չնայած տղամարդկանց ու կանանց իրավահավասարության մասին բազմաթիվ հայտարարություններին, կանայք մասնագիտական աստիճանավանդակով շատ ավելի դանդաղ են վեր բարձրանում, քան տղամարդիկ։ Նորզելանդացի մասնագետները հայտնում են, որ այս իրավիճակն ընդհանուր է ամբողջ աշխարհի համար։
Գիտնականների խոսքով, կարիերայի աճում կանանց արգելակման պատճառը կապակցված է երեխաների ծնունդի ու դեկրետ գնալու հետ։ Դեպքերի 90 տոկոսում հենց երեխայի ծնունդն ու խնամքն է պատճառ դառնում, որ կանայք սրընթաց հաջողությունների չեն հասնում իրենց աշխատանքում։
Հետծննդաբերական արձակուրդից հետո կանայք շատ ժամանակ են ծախսում աշխատանքային պրոցեսին վերադառնալու ու ադապտացվելու համար։
Նման եզրակացության են հանգել նորզելանդացի գիտնականները իրենց անցկացրած զանգվածային հետազոտության արդյունքներով, որի ժամանակ նրանք վերլուծել են վիճակագրական տվյալներ՝ խոշորագույն ընկերությունների անձնակազմի մասին, նաեւ ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց շրջանում հարցման արդյունքները։




























