Նոր Զելանդիայում ափ դուրս նետված գրինդա դելֆինները կարող են պայթել։  Այս մասին հաղորդում է նորզելանդական Stuff պորտալը՝ վկայակոչելով երկրի բնության պահպանության դեպարտամենտին։

Լողափ մուտքն արգելվել է՝ ավելի քան 700 դելֆինի պայթելու մտավախության պատճառով։ Հնարավոր պայթյունը քայքայման գործընթացում գազերի կուտակման հետեւանք է։ «Նրանք ուռչում են ստամոքսում բակտերիաների ազդեցությունից, մարմնի ներսում աղեհամակարգի համար նեղվածք է դառնում, ինչի պատճառով կենդանին պայթում է»,-ասել է բնության պահպանության դեպարտամենտի ներկայացուցիչ Էնդրյու Լամասոնը։

Առավոտից մասնագետները զբաղվում են դելֆինների մարմիններից հսկայական ասեղների միջոցով գազերը դուրս մղելով։ Երբեմն պայթյուններ լինում են, սակայն մեծ վնաս չեն հասցնում։

Իշխանությունները նաեւ քննարկում են մեռած դելֆիններին պատնեշով առանձնացնելու հնարավորությունը, որպեսզի ծովը նրանց չտանի մոտակա լողափեր։