Քենիայի կառավարությունը երաշտի հետ կապված ազգային աղետ է հայտարարել եւ պարենային օգնության խնդրանքով դիմել միջազգային հանրությանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախագահ Ուհուրու Քենիատան:
Կարմիր խաչի գնահատմամբ՝ պարենային օգնության կարիք ունի շուրջ 2.7 մլն մարդ:
Քենիատան չի նշել, թե որքան գումար է անհրաժեշտ: Հայտարարության համաձայն՝ կառավարությունն արդեն 70 մլն դոլար է հատկացրել:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարել է, որ 22 մլն դոլարի կարիք ունի՝ առաջիկա 9 ամիսներին աջակցություն ցուցաբերելու համար, այդ թվում՝ 428 հազար աշակերտների սննդի համար:
Իսկ ՀԱՀ-ում հաշվարկել են անցյալ տարվա ռեկորդային երաշտի հասցրած վնասները: Աղքատ սեւամորթ մեծամասնության սննդակարգի հիմնական մաս կազմող եգիպտացորենի բերքը նվազել է 22%-ով:
Հիմա մայրցամաքում անձրեւների շրջան է, ինչից հետո ցանքը թրթուռների հարձակման է ենթարկվում, որը կարող է ոչնչացնել դաշտերի մինչեւ 90%-ը:




























