Բրյուսելում որոշել են արգելել ֆրանսիական հանրահայտ դելիկատեսի՝ ֆուա-գրայի արտադրությունը։ Այս մասին հայտնել է բելգիական ВРТ հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով կենդանիների բարեկեցության հարցերով թագավորության պետքարտուղար Բյանկա Դեբաետսին։

Նրա խոսքով այդ որոշումը պայմանավորված է եղել նրանով, որ Բրյուսելի իշխանություններն արգելում են կենդանիների հարկադիր սնուցումը։ Իսկ ֆուա-գրան, ինչպես գիտեք, շատ կերակրված սագի կամ բադի հատուկ ձեւով պատրաստված լյարդն է։ «Հարկադիր կերակրելը կտտանքներին համազոր է։ Ես չեմ կարող թույլատրել նման բան,- հայտնել է Դեբաետսը,- Կենդանիները ստիպված են մեծ քանակության սնունդ կուլ տալ։ Դա նրանց համար սթրես է ստեղծում ու նրանք շնչառական խնդիրներ են ունենում։ Կենդանու լյարդը այդքան ուտելուց 1 կգ-ի է հասնում, մինչդեռ նորմալ պայմաններում ընդամենը 100 գրամ է կշռում»։ Դեբաետսը նշել է, որ վերջին հետազոտության արդյունքներով, բելգիացիների 84 տոկոսը աջակցում է այդ արգելքը։

Ֆուա-գրան՝ որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «ճարպոտ լյարդ» համարվում է ֆրանսիական խորտիկ, սակայն կերակրատեսակի սկզբնական իրավունքները հին եգիպտացիներին է պատկանում, հենց նրանք էին կիրառում թռչուններին հարկադրաբար կերակրելու պրակտիկան։ Լյարդն այդ ձեւով պատրաստելու բաղադրատոմսը եգիպտացիներրից անցել է հրեաներին, հետո՝ հռոմեացիներին։ Իսկ ֆրանսիացիները կատարելագործել են այդ բաղադրատոմսը ու առաջինն են գրի առել այն։