Թաիլանդում Toyota-ի 60-ամյակին նվիրված հատուկ միջոցառմանը ճապոնական ընկերությունը ցուցադրել է փորձարարական Hilux էլեկտրական պիկապը, հայտնում է Toyota Thailand-ի մամուլի ծառայությունը։

Էլեկտրական Hilux Revo BEV Concept-ը ստեղծվել է ցույց տալու համար, որ դեպի «ածխածնային չեզոքություն» քայլը սպառողների ընտրության ընդլայնման մեջ է, ոչ թե նեղացման, ասվում է ավտոարտադրողի հայտարարության մեջ: Պիկապի, ինչպես նաեւ IMV 0 Concept թեթեւ կոմերցիոն բեռնատարի շնորհանդեսն անցկացրել է ընկերության ղեկավար Ակիո Տոյոդան։

Նախատեսվում է արդյոք թողարկել էլեկտրիֆիկացված Hilux-ի շարք, չի հաղորդվում։ Մեքենայի տեխնիկական բնութագրերը նույնպես չեն հրապարակվել։