Buick մակնիշը ներկայացրել է Electra E5 քրոսովերի պաշտոնական պատկերը, որը հենվելու է էլեկտրամեքենաների արտադրության համար General Motors կոնցեռնի ստեղծած Ultium պլատֆորմի վրա։
Ավտոմեքենան ստեղծվել է ամերիկյան կոնցեռնի չինական գիտատեխնիկական կենտրոնում։ Նոր քրոսովերի երկարությունը 4 892 միլիմետր է, լայնությունը՝ 1 905, բարձրությունը 1 655 եւ անվադողերի բազան՝ 2 954 միլիմետր, չափերով այն մոտ է Lexus RX-ին։ Նոր մոդելի տեխնիկական լրիվ բնութագրերը չեն հրապարակվել, բայց արդեն այժմ հայտնի է, որ մեքենան կունենա ավտոպիլոտի Super Cruise «առաջավոր» համակարգ եւ սարքերի վիրտուալ համադրություն։
Քրոսովերի ուժային սարքի հզորությունը կկազմի 245 ձիաուժ, նշել է Autohome-ը։





























