ԱՄՆ–ում Ford Mustang ավտոմեքենան դարձել է իր սեգմենտում ամենահայտնի մոդելը, նաեւ այն ճանաչվել է ամենատարածված առաջին ավտոմեքենան:

Այդ մասին տեղեկությունը հայտնում է AutoNation կայքը, որը նաեւ պատմել է այն մեթոդի մասին, որով  որոշվել է վարկանիշը: Փորձագետներն իրենց հետազոտությունն արել են բավականին ոչ ստանդարտ ձեւով: Հարցում որպես այդպիսին չի եղել: Հետազոտողները ուսումնասիրել են սոցցանցերը, ուշադրություն դարձնելով Instagram –ին, նաեւ #myfirstcar ՝ «իմ առաջին ավտոմեքենա» հեշտեգով որոնում են արել, հաղորդում է Informing -ը:

Իսկ հետո, ուսումնասիրելով ավելի քան 173 հազար լուսանկար, նրանք պարզել են, որ ամենից հաճախ դրանցում պատկերված է հենց Ford Mustang -ը: Երկրորդ տեղը զբաղեցրել են Honda — Civic եւ Accord ճապոնական ավտոմեքենաները ՝ստանալով համապատասխանաբար 15 ու 11 տոկոս: Դրանց հաջորդում է Volkswagen Jetta-ն (7%) ու հնգյակը 5 տոկոսով ամփոփում է դասական Volkswagen Beetle –ի արդիականացված տարբերակը: Հաջողվել է նաեւ պարզել, որ ամենից հաճախ ամերիկացիների առաջին ավտոմեքենան կապույտ գույնի է եղել (19 տոկոս), դրան հաջորդում է կարմիրը (18.53 տոկոս) , սեւը ( 18.50 տոկոս) , ու սպիտակը (14.26 տոկոս);

 Իսկ ահա իր սեգմենտի մոդելների շրջանում վարկանիշը որոշվել է արդեն սովորական ձեւով ՝ ավտոմեքենայի վաճառքի ծավալները ուսումնասիրելով: Ուշագրավ է, որ ամերիկյան շուկայում  Ford Mustang-ի հիմնական մրցակիցը ՝ Chevrolet Camaro –ն զբաղեցրել է միայն վեցերորդ տեղը: