«Volkswagen» ընկերությունը ներկայացնելու է նոր, «Tiguan» ամենագնացը սեպտեմբերի 15-ին՝ Ֆրանկֆուրտի ավտոսրահում:
Ենթադրվում է, որ նոր սերնդի «Tiguan»-ը մի քիչ երկար կլինի իր նախորդից եւ ներկայացնելու է 7 նստատեղերով, հաղորդում է motor.ru-ն:
Նորույթը ստեղծել է Cross Coupe GTE կոնցեպտուալ ամենագնացի ոճով, որը ներկայացվել էր հունվարին՝ Դեթրոյթի ավտոսրահում:
Ամենայն հավանականությամբ, «Tiguan»-ը սպառազինված կլինի 125-ձիաուժանոց բենզինային, 1,4 լիտր աշխատանքային ծավալով տուրբոշարժիչով, իսկ թոփային տարբերակը կունենա երկու լիտր ծավալով, 240-ձիաուժանոց դիզելային շարժիչ:





























