Seat ընկերությունը  հրապարակել է Leon Cross Sport կոնցեպտ-մեքենայի թիզերները: Հրապարակային շնորհանդեսը կայանալու է Ֆրանկֆուրտի ավտոսրահում, հաղորդում է motor.ru-ն: Ըստ ամենայնի, նախատիպը պարունակելու է ամենագնացի եւ հոթ-հեչբեքի տարրերը:

Նախնական տվյալներով, Seat Leon Cross Sport-ը կունենա արդիականացված, երկու լիտր աշխատանքային ծավալով, 290-ձիաուժանոց շարժիչ՝ առջեւի քարշակ անիվներով:

Հայտնի է, որ Seat-ը մտադիր է մինչեւ 2019 թվականը նորույթների մշակման վրա 3,3 մլրդ դոլար ծախսել: Ընկերության ամենագնացների  հոսքագիծը երեք մոդելներից է լինելու: Առաջինը, որը մրցակցելու է Nissan Qashqai-ի հետ, կհայտնվի 2016թ.: Այնուհետ իսպանացիները թողարկելու են խոշոր եւ կոմպակտ ամենագնացներ: