Porsche ընկերությունը Ֆրանկֆուրտի ավտոսրահում ներկայացրել է Mission E չորս տեղանի էլեկտրական մեքենան: Այս մասին գրում է Gazeta-ն:

Մեքենայի կմախքը ալյումինից, պողպատից եւ պոլիմերից է: Հետեւի տեսանելիության հայելիների փոխարեն ավտոմեքենայի առջեւի հատվածում տեսախցիկներ են տեղակայված: Բացի այդ, մեքենան ժեստերի օգնությամբ կառավարման համակարգ ունի:

Porsche Mission E-ն երկու էլեկտրական շարժիչ ունի՝ ավելի քան 600 ձիաուժ հզորությամբ, ինչը մեքենային հնարավորություն է ընձեռում 100 կմ/ժ արագություն զարգացնել 3.5 վայրկյանում: