Peugeot ընկերությունը կհրաժարվի դիզել-էլեկտրական ուժային սարքավորումների օգտագործումից ու հետագա մշակումից: Այդ մասին հրատարակությանը պատմել է ֆրանսիական ընկերության ղեկավար Մաքսիկ Պիկան:

«Մենք իրոք շատ տնտեսող հիբրիդային դիզելային սարքավորումներ ունենք, սակայն երբ շատ երկրներում վառելիքի նման տեսակը չի օգտագործվում, ստիպված ես լինում փոխել ծրագրերդ: Մենք պետք է վստահ լինենք, որ նույնատեսակ տեխնոլոգիաներ ենք առաջարկում Եվրոպայում, Չինաստանում, Նորվեգիայում, բոլոր երկրներում»,- պարզաբանել է Պիկան, հայտնում է Motor-ը: 

Թոփ մենեջերի խոսքով, դիզելային էլեկտրական ուժային սարքավորումների մշակումն ու արտադրությունը բավականին թանկարժեք գործընթաց է, դրա համար էլ նման ագրեգատներով մեքենաների թողարկումը փոքր քանակություններով Peugeot -ին ձեռնտու չէ: Ընկերությունը մտադիր է կենտրոնացնել ուշադրությունը ՝ կենցաղային էլեկտրացանցից մարտկոցների լիցքավորման հնարավորությունով բենզինային էլեկտրական ագրեգատների ստեղծման ու կատարելագործման վրա:

Այս պահին ֆրանսիական ընկերության արտադրահոսքում կա երկու դիզելային հիբրիդ ՝ ունիվերսալ 508 RXH-ը եւ 3008 քրոսօվերի համատապասխան տարբերակը ՝ Hybrid4-ը: Դրանք հագեցած են «ծանր վառելիք» օգտագործող երկու լիտրանոց տուրբոշարժիչով՝ 163 ձիաուժ հզորությամբ, 37 ուժանոց էլեկտրական ագրեգատով, վեց աստիճանանոց «ռոբոտով» ու լիթիում իոնային մարտկոցների կոմպլեկտով: Ագրեգատների ընդհանուր հզորությունը կազմում է 200 ձիաուժ: