Kia ընկերությունը պաշտոնապես հաստատել է նոր սերնդի Optima ունիվերսալի թողարկումը: Ֆրանկֆուրտի ավտոսրահում նման հայտարարություն են արել Kia-ի ներկայացուցիչները:
5-դռնանի մեքենան Sportspace կոնցեպտի ոճում է, որը ներկայացվել է Ժնեւում կայացած մոտոշոուի ժամանակ:
Սպասվում է, որ ունիվերսալը շարժիչային գամման կբաժանի սեդանի հետ, որի եվրոպական տարբերակը կառաջարկվի 2-լիտրանոց բենզինի ագրեգատով՝ 163 ձիաուժ հզորությամբ եւ 1,7 մոդեռնիզացված դիզելով:
Եվրոպայում սեդանի վաճառքը կմեկնարկի 2015-ի վերջին, իսկ ունիվերսալը կհայտնվի 2016-ի առաջին եռամսյակում:




























